ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին, հայտնում է RIA Novosti-ն։
Պետության ղեկավարի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար, «անում են բացահայտ՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը»։
Նա հավանություն է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ արևմտյան արտադրության գրավված տեխնիկան, տանկերն ու զենքը Դոնբասին փոխանցելու վերաբերյալ։