Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։
Նա ընդգծել է, որ վերջին օրերին, օգտվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները:
«Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին՝ մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը»,-գրել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարը հայտնել է, որ ռուս խաղաղապահների միջոցով շարունակում են բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ նախազգուշական քայլեր են ձեռնարկում Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: