«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանխել սպասվող աղետը. օրվա իշխանությունները, առանց վերլուծության, ունենալով գյուղական բնակչություն հանրապետության կեսից ավելին, փակեցին (կազմաքանդեցին) Գյուղատնտեսության նախարարությունը, այնուհետև գյուղական համայնքները խոշորացնելով՝ աստիճանաբար կդատարկվեն փոքր գյուղերը, ինչը լուրջ վտանգ է պետականության հիմքերի համար։
Բայց այսօրվա ասելիքս վերաբերվում է շատ ավելի հրատապ խնդրի, այն է՝ Ռուսաստանը որոշել է ԵԱՏՄ պետություններին մինչև օգոստոսի 31-ը դադարեցնել ցորենի, գարու, եգիպտացորենի մատակարարումը, ինչը հղի է լուրջ վտանգով՝ անասնագլխաքանակի ոչնչացում՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։
Իշխանությունը պետք է հրատապ ձևավորի գյուղատնտեսությանը և գարնանացանին սպասարկող օպերատիվ շտաբ՝ փորձելով լուծումներ գտնել անասնակերի, հացահատիկի մատակարարման և գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու՝ հնարավորինս ցանքատարածություններն ընդլայնելու նպատակով։
Հ․ Գ․ Մեր ռազմավարական դաշնակիցը հերթական անգամ մեզ փաստի առաջ կանգնեցրեց։ Ժամանակն է հասկանալ, որ բոլոր ոլորտներում այլընտրանքային լուծումներ պետք է ունենալ»։