Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մետրոպոլիտ Եպիֆանին հայտարարել է, որ թշնամուն մահ ցանկանալը և սպանելը մեղք չէ, փոխանցում է korrespondent-ը։ «Մենք չենք ցանկանում մեր հարևանների մահը: Բայց քանի որ նրանք են եկել մեր տուն, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր հողը: Մեր զինվորները պաշտպանում են բոլոր ուկրաինացիներին: Պաշտպանելը, թշնամուն սպանելը մեղք չէ: Մենք պաշտպանում ենք, մենք ուրիշինին չենք ձգտում, իսկ մեզ մոտ սրով եկողը այդ սրից կմեռնի»,- ասել է հոգևորականը հեռուստամարաթոնի եթերում։
Եպիֆանին նաև կոչ է արել միավորվել հոգևորականների շուրջ: «Մենք պատրաստ ենք սիրով ընդունել բոլորին և հետագայում միասին կառուցել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին։ Եկեղեցի, որը ծառայում է և հետագայում կծառայի ուկրաինացի ժողովրդի շահերին։
Ես բոլոր ուղղափառ ուկրաինացիներին միասնության կոչ եմ անում»,-ասել է Եպիֆանին։