Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 15-ի ցերեկը, 18-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Մարտի 16-17-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում`մարտի 15-ի ցերեկը, 18-20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: