Այսօր «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատի հետ քննարկել է ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարի իրականացման հնարավորությունը: Ըստ այդ աղբյուրի՝ նախագահը կոնկրետ անձանց իշխանության ներսում պաշտոններ կշնորհի:
«Հնարավոր է, փոխվարչապետի պաշտոնն առաջարկվի «Սիլ կոնցեռն»-ի նախագահ Խաչատուր Սուքիասյանին: Այս տեղեկությունը, սակայն, թերթը չի կարողացել ճշտել Խ. Սուքիասյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված էր»,-նշել էր թերթը:
YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում «Սիլ կոնցեռն»-ի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և նման խոսակցություններ չի լսել: