Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր կատարեցին Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են։