Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մարտի 23-ից 25-ը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում «TotoGaming» ընկերության աջակցությամբ կմասնակցի Լրատվամիջոցների եւ լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարին։
Հայաստանի թիմը 2019 եւ 2021 թվականներին այս մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։
Հայաստանի լրագրողների հավաքականից բացի, մրցաշարին այս տարի կմասնակցեն ռեկորդային թվով` 12 լրագրողական թիմեր Բելգիայից, Վրաստանից, Ռումինիայից, Մարոկկոյից, Մոլդովայից, նաեւ Եգիպտոսը ներկայացնող մի քանի թիմեր, որոնք բաժանվել են 3 խմբի։
Հայաստանի լրագրողների հավաքականն ընդգրկվել է C խմբում եւ կմրցի Ռումինիայի, Մարոկկոյի եւ Հուրգադա քաղաքի թիմերի հետ։ Խմբերի հաղթողները կվիճարկեն չեմպիոնի կոչումը, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը կպայքարեն 4-6-րդ տեղերի համար։
Հայաստանի լրագրողների թիմը միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից եւ մեդալակիր է։