Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Վարուժան Վարդանյանի գործով դատական գործը:
Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի <<Գրիգոր Նարեկացի>> բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ:
Վարուժան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրեսգրքի հոդված 130-ի մաս 2-ով, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: