ԱԺ-ն «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ փակ նիստ կհրավիրի։
Քննարկմանը ներկա կլինեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված հարցի քննարկումը փակ ձևաչափով անցկացնելն առաջարկել էր ԱԺ իշխանական թևը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են առաջարկել փակ նիստ անցկացնել։ Ըստ նրա՝ թեման հանրային լայն հետաքրքրություն է ներկայացնում և ճիշտ կլիներ բաց նիստ անցակցնել և փակ անցկացնել միայն այն հատվածը, որը կպարունակի պետական, ռազմական գաղտնիք։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում:
Քննարկումը դռնփակ անցկացնելու հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց։