Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.58 դրամով, առավելագույնը՝ 4.50 դրամով, միջինը՝ 3.97 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.57 դրամով, առավելագույնը՝ 5.31 դրամով, միջինը՝ 5.13 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։
Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 483 դրամ է, առավելագույնը՝ 485 դրամով, միջինը՝ 484.12 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 491.50 դրամով, առավելագույնը՝ 494, միջինը՝ 493.71։
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։