Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին պատասխան նամակ է ուղղել, որում նշվում է՝ Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ, փոխանցում է vestikavkaza.ru-ն:
«Մենք՝ որպես խաղաղության կողմնակիցներ, պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը», - ընդգծել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահ հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաջակցի Ադրբեջանի խաղաղության օրակարգին։