Երեքշաբթի տորնադոն հարվածել է Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքին, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Դրանց տվյալներով՝ քաղաքի տներին զգալի վնաս է հասցվել, էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն իշխանությունները չեն բացառում, որ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։ Նրանց այժմ փնտրում են։
Երկուշաբթի տորնադոն հարվածել էր Տեխաս նահանգին։ Տարերային աղետի հետեւանքով լուրջ վնաս էր հասցվել մի շարք շենքերի։