Հավաքական Արեւմուտքը ռուսական միջազգային ակտիվները սառեցնելու որոշմամբ փաստացի դեֆոլտ է հայտարարել եւ գիծ քաշել իր արժույթների հուսալիության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի շարք արեւմտյան երկրներ ոչ լեգիտիմ որոշումներ են կայացրել ռուսական ակտիվների այսպես կոչված սառեցման վերաբերյալ, եւ այս հավաքական Արեւմուտքն իրականում գիծ է քաշել իր արժույթների հուսալիության վրա։


Պուտինը նշել է, որ եւ՛ ԱՄՆ-ը, եւ՛ ԵՄ-ն հայտարարել են Ռուսաստանի առջեւ իրենց պարտավորությունների մասով իրական դեֆոլտի մասին։ «Եվ հիմա աշխարհում բոլորը գիտեն, որ դոլարով եւ եվրոյով պարտավորությունները կարող են չկատարվել»,- ամփոփել է Պուտինը: