Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու Լեհաստանի առաջարկը հղի է երրորդ համաշխարհային պատերազմով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։

«Տեսնո՞ւմ եք, այդ խելագարված լեհերն արդեն առաջարկում են դրան (ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին), հրավիրել են օվկիանոսից այն կողմ եւ համոզում են՝ եկեք 100 հազարանոց խաղաղապահ ուժեր ստեղծենք եւ Լվովի միջոցով Ուկրաինա ուղարկենք։ Դուք հասկանու՞մ եք, որ դա երրորդ համաշխարհային պատերազմ է։ Եւ ի՞նչ եք կարծում, մի կողմո՞ւմ կմնանք՝ սպիտակ ու փափկամազ»,- ասել է Լուկաշենկոն:


«Մեզ պարզապես ճտքակոշիկով կկոխկռտեն ձեր այսպիսի բնավորությամբ, չենք էլ հասցնի ձայն հանել։ Թե՞ կարծում եք՝ նորից ավտոմատով վազելու եմ առջեւից: Ոչ, տղաներ»: Նրա խոսքով՝ քո երկրից «պետք է ատամներով բռնես ու կառչես»։ «Ավելի լավ է՝ առանց ավտոմատի: Այնպես որ իրավիճակը շատ լուրջ է, շատ լարված։ Եվ մենք պետք է դա տեսնենք եւ հասկանանք»,- ասել է Լուկաշենկոն։