Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422423-ի: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2430 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2961990 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2451 պացիենտ, նվազել է 39-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409693 անձ` վերջին մեկ օրում 58 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8607 է: