Կես ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերը հակահարձակման են անցել։ Հիմա մարտեր են ընթանում Քարագլուխ բարձունքի համար։


Ավելի վաղ` առավոտյան, հայկական կողմին հաջողվել էր հետ վերցնել Քարագլուխ բարձունքը, որը երեկ երեկոյան գրեթե ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր: Առավոտյան իրագործած գործողության արդյունքում հայկական կողմն ունի միայն վիրավորներ։