Ռուսաստանում մարտի առաջին երկու շաբաթներին աճել է օծանելիքի պահանջարկը: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Մարտի 1-ից մինչև մարտի 14-ը ռուսները գնել են 4,6 միլիոն օծանելիք, ինչը, ըստ պիտակավորման «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»(ՀՏԶԿ) համակարգի օպերատորի, 48%-ով ավելի է տարեկան կտրվածքով և 55%-ով ավելի, քան այս տարվա փետրվարին: Ընդհանուր առմամբ, մարտի առաջին կեսին սպառողները օծանելիքի վրա ծախսել են 10,2 միլիարդ ռուբլի, ինչը 172 %-ով ավելի է, քան մեկ ամիս առաջ։
Նշվում է, որ դինամիկան մեծապես պայմանավորված է գների աճով, քանի որ այս ընթացքում ապրանքները թանկացել են 43%-ով։
Ըատ ՀՏԶԿ-ի՝ օծանելիքի տենդագին պահանջարկը, ի թիվս այլ բաների, կապված է մի շարք արտասահմանյան ընկերությունների՝ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունների հետ։ Օրինակ, նմանատիպ հայտարարություն է արել LVMH-ը (ապրանքանիշերը՝ Guerlain, Givenchy, Dior, Sephora և այլն)։
Աղբյուրի համաձայն՝ օծանելիքի շուկայում մինչ այժմ ոչ մի արտադրող չի հայտարարել, որ կդադարեցնի համագործակցությունը ռուսաստանյան մանրածախ առևտրի հետ։ Բացի այդ, շատ դիստրիբյուտորներ փորձում են կազմակերպել ապրանքների առաքումը Չինաստանով` մաքսազերծումը հեշտացնելու համար:
Իր հերթին, Infoline-Analytics-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բուրմիստրովն ասել է, որ պարֆյումերիայի ցանցերի պաշարները կարող են պահանջարկն ապահովել մինչև մայիս, եթե որոշ ապրանքների համար աղմուկ չբարձրանա։