Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ։