Բաքուն Երեւանին մեղադրել է «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մեջ»՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի» հետ։ Բաքվի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, Հայաստանը շարունակում է Լաչինի միջանցքով զորքեր մտցնել տարածաշրջան։ Հայաստանը, ի հեճուկս եռակողմ հայտարարության 4-րդ կետի, դեռեւս դուրս չի բերել հայկական զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»։

Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար»։

Իրապես, Բաքվի հայտարարությունները պատերազմ սկսելու տեղեկատվական նախապատրաստություն են։ Երեւանը մեղադրվում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, այսինքն՝ չի գործում հրադադարի պայմանավորվածությունը։ «Անօրինական զինված խմբավորումների» պատրվակով Բաքուն ռուսական «խաղաղապահների» առաջնորդությամբ արդեն «փորձարկել է» գրոհը Արցախի Ասկերանի շրջանում եւ համոզվել ռուսական երաշխիքների հարցում։

Իրականում, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հակասում է ՌԴ եւ Բաքվի ռազմավարական համագործակցության հռչակագրին (մանրամասն՝ տես այստեղ), որի 18-րդ կետին Բաքուն հղում էր արել ՌԴ ՊՆ-ին ուղղված պատասխանում։ Զուգահեռ, հոլովակներ են տարածվում, որոնցում Բաքվի պաշտոնատարները պահանջում են ռուս սպաներից «մեկընդմիշտ հեռացնել հայերին ադրբեջանական հողերից»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում