Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։
«Գուցե՝ միայն Էրդողանի կողմից, ուկրաինացիներին դա չի վերաբերում, իսկ մեզ հետ նա կարող է փորձել քննարկել դա (Լեռնային Ղարաբաղում սրման թեման)»,- ասել է գործակալության զրուցակիցը։ «Անկեղծ ասած, չեմ կարծում, որ բավարար ժամանակը կլինի»,- հավելել է նա։