ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել Չեխիա-Հայաստան խաղին մեկնող երկրպագուների համար, որում մասնավորապես ասվում է. 

«Կարևոր տեղեկություն Չեխիա մեկնող երկրպագուների համար:

Սեպտեմբերի 5-ին չարտերային չվերթով Պրահա կժամանի մեր ազգային հավաքականը: Նույն օրը Չեխիայի մայրաքաղաք կհասնեն ՖԱՖ-ի շուրջ 100 անդամներ և ազգային հավաքականի երկրպագուներ: Եվրոպայի մոտ 10 երկրներից մեզ կմիանան ազգային հավաքականի ևս մի քանի հարյուր երկրպագուներ:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին ժամը 18.30-ին /չեխական ժամանակով/ անցկացնելու է մարզում, որի առաջին 15 րոպեն բաց է լինելու երկրպագուների համար, շատ կարևոր ենք համարում ներկա գտնվել և աջակցել նախախաղային մարզման ժամանակ. հավաքավում ենք «Էդեն» մարզադաշտի մոտ 18:00-ից:
Իսկ սեպտեմբերի 6-ին, ժամը 15:00-ից հավաքվում ենք Fortuna Rhea հյուրանոցի առջև և միասին շարժվում մարզադաշտ: Կոչ ենք անում հավաքականի բոլոր երկրպագուներին միանալ մեզ, բոլոր ներկաները հնարավորություն կունենան ներկվել եռագույնով և ձեռք բերել ատրիբուտներ: Հյուրանոցը գտնվում է մարզադաշտից 3 կմ հեռավորության վրա և գտնվում է Poliklinika Malešice ավտոբուսի կանգառի մոտ: Կոնտակտային համար` +372 54 55 06 80»