Հայաստանում մարտի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422519-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2975223 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2243 պացիենտ, նվազել է 89-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409987 անձ` վերջին մեկ օրում 108 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8613 է: