ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը և ԵՄ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան հանդիպել են Վաշինգթոնում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Դիվանագետներն անդրադարձել են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանմանը, քննարկել վերջինին միջազգային ֆինանսական համակարգից էլ ավելի մեկուսացնելու, ինչպես նաև՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ճնշմանը նոր երկրներ ներգրավելու հարցեր: