«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ապրիլի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների և ազատականացման ծրագրի ներկայացմանը։ Ընդհանրապես, այս ոլորտի ազատականացման մասին խոսվում է պարբերաբար: Թեման առավել ակտիվ քննարկվում է հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումների ֆոնին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ սպառողը, առավել ևս՝ բիզնեսը, ի վերջո, հնարավորություն կստանա ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին:
Մասնագետների կարծիքով, շուկայի ազատականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել կՎտժ1-ի գինը։ Դեմոնոպոլիզացիայի գործընթացի մեկնարկը փաստացի դրվել է այս տարվա փետրվարի 1-ից, ինչը թույլ կտա ազատականացնել էլեկտրաէներգիայի շուկան, դռներ կբացի նոր խաղացողների առջև և ավելի հարմար պայմաններ կտա փոքր արտադրողներին, ինչպես, օրինակ՝ ՀԷԿ-երն ու արևային կայանները։ Միևնույն ժամանակ, ոլորտի փորձագետները հույս են հայտնում, որ հերթական անգամ չենք բախվի ապաշնորհ ապամոնոպոլիզացիայի, մասնավորաբար շուկայի յուրացմանը նեղ շրջանակների միջև»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում