Այսօր՝ ապրիլի 2-ին, մի խումբ կանայք, զոհված զինծառայողների հարազատներ բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։
«Այն օրը, երբ այդ ապիկարը մատ էր թափ տալիս, էդ ո՞ւմ վրա էր թափ տալիս։ Դու մատ ունե՞ս, Ալիևի վրա մեկ անգամ թափ տուր»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում օրեր առաջ ունեցած ելույթին, ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։