Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ վերդարձել է Կուբայից, որտեղ բուժվում էր քաղցքեղից: Գրում է BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:
Բացի այդ, նա առանձին շնորհակալություն է հայտնել Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոին և երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոին իրենց աջակցության համար, ինչպես նաև բժիշկներին և բուժքույրերին, որոնք հոգ են տարել իր մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունը լուսանկարներ էր տրամադրել, որտեղ Ուգո Չավեսը իր երկու աղջիկների հետ էր: Այդպիսով, Վենեսուելայի բնակիչները առաջին անգամ կարողացան տեսնել իրենց նախագահին, այն բանից հետո, երբ նա Կուբա էր գնացել: