ԱՄՆ-ում անցկացվել է «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է Тhe Guardian-ը «Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Silc Sonic դուետի Leave The Door Open երգը, «Տարվա ալբոմ» անվանակարգում՝ Ջոն Բատիստի We Are-ը, իսկ «Լավագույն նոր արտիստ» է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոն:
«Փոփ-երաժշտություն» անվանակարգում հաղթել է «Drivers License» երգը (Օլիվիա Ռոդրիգո), «Փոփ-ալբոմ»-ում՝ Լեդի Գագայի ու Թոնի Բենետայի՝ «Love for Sale»-ը: