ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որով մասնավորապես ասվում
«Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումներ են լինում, որոնց միջոցով փորձ է արվում ՊԵԿ նախագահի անունը կապել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի հետ, այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ արձագանքել, որ նմանօրինակ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ մամուլում գրել էին, որ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնը պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:


