Եվրահանձնաժողովը նոր կարգապահական ընթացակարգ է սկսել Հունգարիայի դեմ, որը կարող է ֆինանսավորման սառեցման հանգեցնել՝ «լիբերալ դեմոկրատական ​​իրավունքները խարխլման համար»։

«Մենք շատ պարզ հայտարարել էինք, որ խնդիրը կոռուպցիան է,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ օրենսդիրներին:- Այժմ մենք պաշտոնական ծանուցագիր կուղարկենք մեխանիզմը գործարկելու համար»։


Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը պետական ​​MTI լրատվական գործակալությանը հայտնել է, որ կիրակի կայացած ընտրություններում իշխող Ֆիդես կուսակցությունը մոտ 2.9 միլիոն ձայն է հավաքել, ինչը նրան շատ ուժեղ մանդատ է տվել:

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը «պետք է նաեւ ընդունի ժողովրդավարության հիմնական կանոնները» եւ վերադառնա ողջախոհությանն ու երկխոսությանը, ինչի համար Հունգարիայի կառավարությունը միշտ բաց է եղել։ Ամիսներ կպահանջվեն, մինչ ԵՀ-ն կավարտի իր ներքին աշխատանքն այս հարցով եւ այն կներկայացնի ԵՄ ազգային առաջնորդներին՝ որոշում կայացնելու համար: ԵՄ-ն առաջին անգամ փորձում է իր նոր գործիքը, որը նախատեսված է ԵՄ բյուջեի միջոցների չարաշահումը կանխելու համար։ Այն համաձայնեցվել է ԵՄ բոլոր 27 առաջնորդների կողմից 2020 թվականի վերջին՝ չնայած Հունգարիայի եւ Լեհաստանի դիմադրությանը։