«Ռուսաստանի հետ փոխգործակցության դարաշրջանն ավարտվել է»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ ընթրիքի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
Թրասն իր ելույթում ասել է, որ «Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը մեռած է, եւ եկել է ժամանակը հրաժարվելու Ռուսաստանի հետ հարաբերությունների հնացած մոտեցումից»։
Փաստաթղթում, որը ստորագրվել է 1997 թվականին, ասվում է, որ «ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը միմյանց հակառակորդներ չեն համարում», ասվում է բնօրինակ փաստաթղթում։
«Ռուսաստանի հետ փոխգործակցության դարաշրջանն ավարտվել է: Մեզ Եվրոպայում անվտանգության նոր մոտեցում է անհրաժեշտ՝ հիմնված ճկունության, պաշտպանության եւ զսպման վրա»,- ասել է Թրասը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող «անվտանգության վակուում» թույլ տալ դաշինքի արեւելյան սահմաններում եւ պետք է «վերանայի» աջակցությունը «ռուսական ազդեցության սարդոստայնում հայտնված» երկրներին, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Շվեդիան եւ Ֆինլանդիան։
Արտաքին գործերի նախարարը նաեւ կոչ է արել իր գործընկերներին խստացնել պատժամիջոցները եւ «արագ եւ վճռականորեն զինել Ուկրաինան՝ Պուտինի պարտությունն ապահովելու համար»։
Թրասը նաեւ հայտարարել է, որ աշխատում է G7-ի իր գործընկերների հետ՝ ռուսական նոր բանկերի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու համար, ասվում է The Telegraph-ում հրապարակված հոդվածում: Հոդվածում Թրասը կողմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի ծախսերի եւ ներկայության ավելացմանը Արեւելյան Եվրոպայում: