Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել գնդապետ Տիրան Խաչատրյանին Հայաստանի Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու, իսկ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին՝ այդ պաշտոնից ազատելու և Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին: