Իտալիայի ոստիկանությունը վաղուց դուրս է եկել քրեական հեղինակություններ Ջեմո Միքելաձեի և Ռովշան Ջանիևի(Ռովշան Լենքորանցու) խմբավորումների հետքի վրա: Հանցագործ խմբավորումները մեծ մասամբ զբաղվում էին Եվրոպայից ավտոնեների առևանգմամբ և Ռուսաստանում,Ադրբեջանում և Վրաստանում դրանց վաճառքով:

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ Իտալիայի ոստիկանության աշխատակիցները Միլանում իրականացրել են կազմավորված հանցավոր խմբավորման ձերբակալության հետ կապված հատուկ գործողություններ: Ձերբակալվածները եղել են վրացիներ Միքելաձեի և Ջանիևի խմբավորումից: Նշենք, որ դեռևս քրեական հեղինակություններին չի հաջողվել ձերբակալել:
Ընթացիկ տարվա հունիսի 18-ին մի շարք երկրների ոստիկանները միացրել են իրենց ուժերը Քութայիսից քրեական կլանի անդամների ձերբակալության ուղղությամբ: Այս մասին նշվում է Ինտերպոլի կայքում: Հատուկ գործողություններում մասնակցություն են ունեցել Իտալիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Լիտվիայի և Պորտուգալիայի հատուկ ծառայությունները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 38 ամյա Ռովշան Ջանիևը ծնունդով Ադրբեջանի Լենքորան շրջանից մեղադրվում է կազմակերպված հանցագործության, մասնավոր սեփականության հափշտակման, կաշառակերության, կեղտոտ փողերի լվացման և պաշտոնական փաստաթղթերի կեղծելու մեջ:
Իտալական դատարանը ընդունել է հատուկ որոշում Ջանիևի կալանավորման մասին և դիմել է Ինտերպոլին նրա ձերբակալության համար:
Նշենք, որ Ռովշան Ջանիևը մեծ հեղինակություն է վայելում քրեական աշխարհում և հայտնի է որպես Ռովշան Լենքորանցի: Առաջին անգամ նա դատապարտվել էր երկու տարի ազատազրկման 1996 թվականին: Ռովշան Ջանիևը անմիջապես դատարանում դատավորի աչքի առջև սպանել էր իր հոր սպանողին: Սակայն 1997 թվականի մարտի 4-ին պայմանական ազատվել էր: 2000 թվականին նրան կրկին ձերբակալել էին, սակայն 2001 –ին ազատ արձակել:
Ռովշան Լենքորանցին ձերբակալվել էր 2009 թվականի դեկտեմբերին Ուկրաինայում, իսկ դեկտեմբերի 13-ին արտահանձվել Ադրբեջան: Մեղադրող կողմը պահանջում էր Ջանիևին դատապարտել 12 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ ընդունել էր 2 տարի 10 ամիս ազատազրկման դատավճիռ:
2013 թվականի փետրվարի 6-ին հաղորդագրություն էր հայտնվել, որ Ռովշան Ջանիևի նկատմամբ Թուրքիայում մահափորձ է կատարվել և նա մահացել է Ստամբուլի հիվանդանոցում փետրվարի 5-ին: Սակայն Ռովշանի հարազատ եղբայր Նամիկ Ջանիևը հերքել էր այդ լուրերը` անվանելով դրանք բացարձակ սուտ: