Վերջին ժամանակները համացանցում լուրեր են տարածվել, որ Մաքսիմ Գալկինը և Ալլա Պուգաչովան բաժանվել են: «Ալլա Պուգաչովան գտել է Մաքսիմ Գալկինին փոխարինող»,«Մաքսիմ Գալկինը դավաճանել է Ալլա Պուչովային երիտասարդ մոդելի հետ» և այլ նման կարգի հայտարարություններ տարածվել են համացանցում:
Չնայած այս ամենի աստղային զույգը նման սենսացիոն հայտարարությունների առիթ չի տվել: Մաքսիմի և Ալլայի ընկերները պատմել են Комсомольская Правда պարբերականին, որ աստղային զույգը նախկինի պես երջանիկ է միասին:
Բացի դա առաջին դեմքերից ճշմարտությունը իմանալու համար ռուսական պարբերականը կապվել է Ալլա Պուգաչովայի հետ և խնդրել մեկնաբանել Մաքսիմի հետ բաժանման լուրերը:
«Մաքսիմից մեր բաժանման մասին բոլոր այդ լուրերը ուղղակի հիմարություն են»,- հայտարարել է Պուգաչովան և ավելացրել, որ լրագրողների սուտը դժբախտաբար արդեն առօրյա բնույթ է ստացել: «Թող այդ պարբերականները իրենց վարկանիշը բարձրացնելու համար այլ հերոսներ գտնեն»,- նշել է Պուգաչովան:

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը միասին են արդեն 12 տարուց ավել: 2011 թվականին Կաթոլիկ սուրբ ծնունդի նախօրեին աստղային զույգը կազմակերպել էր իր հարսանեկան արարողությունը:
«Բոլորը գիտեն, որ վերջին 10 տարվա ընթացքում ես ապրում եմ ինչպես հեքիաթում իմ սիրելիի հետ: Իմ բախտը բերել է ես ապրում եմ տղամարդու հետ, ով սիրում է ինձ այնպես, ինչպիսին ես կամ: Ես շատ երջանիկ եմ Մաքսիմի հետ»,- ամուսնությունից հետո հայտարարել էր Ալլա Պուգաչովան: