Ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Գևորգյանն իր վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 44 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Գևորգյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ« բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատանալը: