Կանադան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների դեմ եւ ուսումնասիրում է լրացուցիչ միջոցների տարբերակները:

Պատժամիջոցները սահմանափակումներ են դնում 33 ռուսական պաշտպանական ընկերությունների վրա՝ «հակամարտությունում ռուս զինվորականներին» օգնություն ցուցաբերելու համար», ասվում է կառավարության հայտարարության մեջ։


«Այդ կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի աջակցություն են ցուցաբերել ռուս զինվորականներին եւ ուստի մեղսակից են Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի անիմաստ պատերազմի հետ կապված ցավին ու տառապանքին»,- ասվում է հայտարարության մեջ: Կանադան շարունակում է վերահսկել իրավիճակը, համակարգել իր միջազգային գործընկերների հետ եւ ուսումնասիրել նոր միջոցների տարբերակները»,- ասվում է հաղորդագրության մեջ: