Սևանա լճի մակարդակը ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.47մ (10.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 20սմ-ով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.978մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 10-ը ներառյալ՝ 30.481մլն մ³: