Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում ենք ԱԳՆ–ից:

Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել են սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել։