«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ըստ երեւույթին, այսօր պաշտոնից ազատված արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարար նշանակելու որոշում կստորագրի։ Նախագահին նման առաջարկությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դիմել։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ շաբաթ էր գրել, որ ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո նախարարի առնվազն երկու թեկնածուի անուն է շրջանառվում, բայց իշխող կուսակցությունը ՀՀՇ-ի հայտնի ասույթով կառաջնորդվի՝ ՔՊ-ի հիմնադրման ակնունքներում կանգնած Փամբուխչյանին նախարար կարգելով։ Մեր տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեեւ իմքայլական նախկին պատգամավոր Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում։
«Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, ՀՀ ՊՆ հնաբնակներից է եւ, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է ԱԻՆ-ում, դեռ նրա ժամանակներից սկսած է աշխատանքի անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը:
Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբնակ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխանությունը, փաստորեն, նախարարի պորտֆեյլը որոշել է հեռախոսազանգերին չպատասխանող ու սոցիալական ցանցերն այժմ լքած, բայց ժամանակին ամեն մի իրադարձության մասին պարտադիր իր կարծիքն աարտահայտող ու Facebook-յան գրառումների տակ «դը Փամբ» ստորագրությունը դնող Փամբուխչյանին տալ:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում