Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 13-ին հայտնի կդառնա կիսաեզրափակիչի եւս երկու մասնակից։

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ անգլիական «Լիվերպուլն» ու պորտուգալական «Բենֆիկան»։


Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0։1)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 3։1)