«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապի միջոցով որոշ մանրամասներ ներկայացրեց այսօր Արցախի դարպասների մոտ տեղի ունեցածի մասին. «Շատ անակնկալ կերպով բացահայտվեց մի բան՝ ինչ-որ փաստաթղթով ուղղակի արգելված է Հայաստանի քաղաքացիների մուտքը Արցախի Հանրապետություն: Սա հեռավար ծրագիր է, սա Արցախի մեկուսացման, հայաթափման ևս մեկ ծրագիր է, որ այս իշխանությունները առաջ են քաշել»:
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրել էր ԱԺ ամբիոնին, ինչից հետո հայտարարել, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նիստին և մեկնում է Արցախ, քանզի համաում է, որ Արցախը վտանգված է: Օհանյանի հայտարարությունից հետո նրանց նախաձեռնությանը միացել էր նաև «Պատիվ ունեմ» խբմակցությունը: Սակայն ԱԺ փոխնախագահ Իշխանը Սաղաթելյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ