Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վայելում է միջազգային գործընկերների լիակատար աջակցությունը։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը։
Միաժամանակ, ինչպես նա նշեց, նույնիսկ այս դեպքում պետք է զգուշավորություն ցուցաբերել։ «Մենք պետք է չափազանց զգույշ լինենք աջակցության մասշտաբների եւ գործիքների նկատմամբ, քանի որ, ի վերջո, խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է»,-պարզաբանեց Փաշինյանը։