Ուկրաինական արշավը մերկացրել է Պուտինյան Ռուսաստանի իրական վիճակը քաղաքական, տնտեսական, ռազմական, քարոզչական մակարդակներում։ Իսկ Բուչայում եւ այլ բնակավայրերում բացահայտված իրողությունները վկայում են Պուտինյան Ռուսաստանի ինքնասպանության անդառնալի ընթացքը, որի մասին զգուշացնում էին բազմաթիվ փորձագետներ ռազմական արշավի նախօրեին։

Ռուսաստանն այս անդառնալի կետն անցավ Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերին թուրքերի հետ համատեղ արշավով։ Ռուսաստանի՝ որպես պետության ձախողման իրողությունը բոլորի համար ակնհայտ դարձավ հենց Հայաստանի դեմ արշավում, թեեւ այստեղ Մոսկվան գործում էր «քողարկված»՝ իր պրոքսի թուրքերի եւ հայաստանյան ռուսանպաստ բազմաշերտ ագենտուրայի ու քարոզչության միջոցով։ Ուկրաինայում պատերազմն արդեն անխուսափելի էր եւ դառնում էր ժամանակի հարց, ինչպես երեկ խոստովանել է ինքը Պուտինը։

Տեղական եւ օտարերկրյա վերլուծաբանները համերաշխ են այն հարցում, որ Պուտինը ստրատեգ չէ, այլ՝ տակտիկ, ինչը գալիս է նրա չեկիստական անցյալից։ Դրանով են բացատրվում իրավիճակային քայլերը, որոնք գուցե հաջողություն են ունենում կարճաժամկետ հեռանկարում, սակայն ավելի երկարաժամկետ կտրվածքով ակնհայտ են դրանց հետեւանքները։ Ուկրաինայում դա բացահայտվեց լիուլի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում