Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հուզումնառատ ելույթը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն առաջիկայում կատարվող դավաճանության մասին:
Ուղղակի այդ դավաճանությունը փորձվում է բաշխել իրենց ընտրող մարդկանց քանակի վրա:
Արցախի ներկա կարգավիճակից ևս մեկ հետ քայլ անելը ենթադրում է Արցախի հայաթափություն և հանձնում թշնամուն:
Հիմա մարդը ելել է ՀՀ բարձրագույն ամբիոն և ասում է, որ էսպիսի բան է ուզում անել, բայց անգամ այս դեպքում կրկին երաշխիքներ չկան:
Թե որոնք են ձեր գործողությունները, պիտի հստակ որոշեք:
1. Կամ գնում ենք նկարագրված «խաղաղության» ճանապարհով...
2. Կամ պատրաստվում ենք լուրջ պատերազմի, որի միակ ելքը պիտի լինի մեր հաղթանակը...
Սա պիտի ամենքդ որոշեք ձեր ներսում՝ ձեր սրտում ու մտքում, էտ որոշումից է կախված ամեն բան: Բայց այդ որոշումը գործողություն է պահանջելու:
Ձեր մեջ պիտի որոշում կայացնեք, պիտի վճռե՛ք, կամ պայքա՛ր, կա՛մ .... :
Դրան նոր կհաջորդեն մնացած քայլերը: Ջայլամի քաղաքականությունը ևս որոշում է և գործողություն:
Որոշե՛ք»: