Արաբական երկրները առաջարկել են իրենց վրա վերցնել Միացյալ Նահանգների ծախսերը Սիրիաի դեմ զինված գործողություններ սկսելու դեպքում: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Կոնգրեսի նիստի ժամանակ:Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ինչ վերաբերում է նրան, որ արաբական երկրները առաջարկել են իրենց վրա վերցնել զինված հարձակման արժեքը և գնահատել դա, ապա իմ պատասխանն է` այո, այդպիսի առաջարկ եղել է: Այդ առաջարկը այժմ քննարկվում է»,-ասել է Քերրին:
«Նրանցից ոմանք ասել են, որ, եթե Միացյալ Նահանգները պատրաստ են անել այն ամենը, ինչպես մենք ավելի վաղ արել են ուրիշ երկրներում, նրանք իրենց վրա կվերցնեն այդ ծախսերը: Ահա թե որքան են նրանք հավատարիմ մեզ: Այդպիսի բան մեր պլաններում չկա, և ոչ ոք այդ մասին չի գրում, բայց նրանք այդ մասին շատ լրջորեն են խոսում»,- հավելեց պետքարտուղարը:
Արաբական երկրների լիգան հեռացրել են իրենց շարքերից Սիրիային, և մի քանի պետություններ, որտեղ գերակշրում է իսլամի սունիական ուղղությունը, զենք են մատակարարում ապստամբներին Սիրիայում: Ապստամբներին աջակցողներից ամենեռանդունները Սաուդյան Արաբիան և Քաթարն են: