Եվրոպայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրահանձաժողովի հայտարարությունը ՀՀ-ի Մաքսային միությանը միանալու հայտարարության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«3.5 տարի անց` այս տարի հուլիսին, մենք եզրափակեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (այդ թվում խորը և համապարփակ առևտրի ոլորտի) բանակցությունները: Այս համաձայնագիրը հնարավորության կտար Հայաստանին Եվրամիության աջակցությամբ առաջ տանել մոդեռնիզացիայի համապարփակ ծրագիրն ու բարեփոխումները` հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական համաձայնության ու տնտեսական ինտերգրացիայի վրա:


Մենք նկատի կունենանք Հայաստանի հստակ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն,  և թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման և ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները:


Երբ այս առիթով խորհրդակցությունները ավարտվեն, մենք կգանք եզրակացության ապագա ուղիների վերաբերյալ: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Ասոցացման ու Խորը և համապարփակ համաձայնագրերը բարեփոխումների համար հիմնարար փաստաթղթեր են, որոնցից շահում են բոլորը և չեն կարող միակողմանի հաղթանակի խաղ լինել: Այդ փաստաթղթերը համատեղելի են ԱՊՀ անդամ երկրների տնտեսական գործակցության հետ»: