ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցն Ուկրաինա դեռ չի նախատեսվում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Զեկույցում նշվում է, որ Բայդենի այցն Ուկրաինա դեռ չի դիտարկվում, սակայն Կիև կարող է այցելել բարձրաստիճան պաշտոնյա։ Թե ստույգ ում մասին է խոսքը, չի նշվում։
Նախօրեին Բայդենը հայտարարել էր Կիև գալու պատրաստակամության մասին։