Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախօրեին տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳ նախարարի օգնական Լիլիթ Ասրյանը:
Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը, ինչն անթույլատրելի է։
Վերջինս նշել է նաև, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։