Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են,որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով և այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում:

Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաև տպագրված և հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»:

Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երևանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք:

Իսկ մեկ այլ բնակավայրից` Երևանի մեկ այլ ընտրատարածքում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այդ զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու և կանխելու ուղղությամբ:

Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հիմա ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ փորձում է տարածել այս տեղեկատվությունը. Զգոն լինելու կոչ անում բոլոր վստահված անձանց և հանձնաժողովների անդամներին: Հաղորդագրությամբ կոչ է արվում հատկապես ուշադիր լինեն լրացուցիչ ցուցակներով ընտրողների նկատմամբ: Ստուգեն անձնագրերը, հետեւեն դրանց վերջին էջում քառակուսի կնիքի լինել չլինելու փաստին: Բացի այդ պահանջեն ընտրողից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված և կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»: Դրանում պետք է նշված լինի նաեւ քաղաքացու ժամանակավոր գրանցման հասցեն:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հորդորում է նման տեղեկանք չունեցող քաղաքացուն` թույլ չտալ մասնակցել քվեարկությանը: Ւսկ եթե անգամ կա տեղեկանքը բայց ընտրողը չգիտի թե որտեղ է գտնվում այդ հասցեն, դրա մասին պարզապես արձանագրել: