Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանն ունի 20 000 զոհ։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին են վկայում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալները։
Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ ռուսական կողմն ունի 1351 զոհ, 3825 վիրավոր:
Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա, ըստ ուկրաինական կողմի, Ռուսաստանը կորցրել է 163 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 756 տանկ, 1976 զրահամեքենա, 366 հրետանային համակարգ, 66 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 122 ռեակտիվ համակարգ, 76 ավտոցիստերն, 1443 միավոր ավտոտեխնիկա, 8 նավ/ մոտորանավակ, 25 ԱԹՍ: